Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ոչ էլիտար հարսանիք

Ոչ էլիտար  հարսանիք
11.10.2013 | 00:32

Վերջին շրջանում իշխանական էլիտար հարսանիքների պակաս չի զգացվում, վերնախավն էլ իր ողջ շքախմբով շախուշուխ է անում: Այս շաբաթ ևս մի հարսանիք է լինելու, բայց ո՛չ էլիտար, ո՛չ էլ իշխանական: Ամուսնանում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի դուստրը: Փեսան ևս իշխանության հետ կապ չունի, ինտելեկտուալ, բարեկիրթ երիտասարդ է: Հրավիրյալների ցանկում իշխանական «շունչ» չկա, լինելու են ՀԱԿ ներկայացուցիչներ, ընդդիմադիր գործիչներ: Ասում են` իշխանության «ինադու» ընդդիմադիր հարսանքավորները մի լա՜վ, հայկական քեֆ-ուրախություն են անելու: Տարոսը ընդդիմության ներկայացուցիչների չամուսնացած զավակներին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ